Մենարան Վարդան Հակոբյան

Իդիլիա

Վարդան Հակոբյան

Գնում եմ անտառ, թռչունների մոտ,Բայց թռչունները ինձնից փախչում են,Թեւերի քամուց թեքվում թուփ ու խոտ,Ասես իրարից ամուր կառչում են։​Չվստահելուց վիրավորվում եմ,Շրջվում դեպի ետ... բայց մի ձայն, ահա,Մի շիվ ձեռքի պես տարուբերվում է,Ինձ մոտ է կանչում մտերմի նման։​Մոտենում, դեմքս հպում եմ նրան,Եղբայրների պես իրար ենք փարվում,Ես նրա կանաչ սաղարթի վրաԱրցունքի երկու «շիթ եմ նշմարում»։​Հետո մոտենում ծառերին մեկ-մեկ,Ես ձեռք եմ տալիս ու սիրտ ենք բացում.Վերադառնում են թռչնի խաղ ու երգ,Վերադառնում են հավատ ու հուզում։​Մի հավք է իջնում իմ ուսի վրա,Ասում է՝ ներիր... Ապա երգի պեսԹափանցիկ ու ջինջ հայացքը նրաՄեխվում է ուղիղ իմ աչքերի մեջ։​Հավքը կտուցին «բռնել» է երգը,Երգով իմ խորքից ցավեր է հանում,Մեղմում է օրվա վշտերն ու վերքըԵվ ինձ անտառի խորքերն է տանում...​Ինձ ձեր շարքերը ընդունեք, հավքեր,Ծառե՛ր, ընդունեք ինձ ձեր շարքերը,Որպես անմշակ, վայրի ծաղիկներ՝Ձեր կյանքով ապրեն թող իմ երգերը։