Մենարան Վարդան Հակոբյան

Խաբկանք

Վարդան Հակոբյան

Ես փողկապված (թեկուզ ծուռ ու մուռ է միշտ),սովորականմարդու տպավորություն թողնելով,երբեմն էլ՝ իբրեւ ավելի քաղաքակիրթ ու իմաստուն¬քալում եմփողոցներով՝ մեկ այստեղ, մեկ այնտեղ, ամեն տեղ։Նույնիսկ լինում են անթիվ սիրածներիս մեջաղջիկներ՝հատ ու կենտ, որ ինձ սիրում են։Բայց սա խաբկանք է մի ահավոր,իրականում եսարջ եմ,մի իսկական արջ՝ մեր Կեծակտվածի ծմակից փախած։Երեկ քիչ մնաց հանելուկը բացվեր.-դու փարվելովմերկ, մամռակալած կրծքիս,շշնջացիր.-Իմ արջուկ...Այն է՝ պիտի ինձ կորցնեի, իսկապես մարդ դառնայի,ճչայի՝ այդ ինչպե՞ս իմացար,բայց զգացի, որ դու հենց այնպես ասացիր...Եվ այստեղ էլ վերջացավ բանաստեղծությունը։