Մենարան Վարդան Հակոբյան

Բառը

Վարդան Հակոբյան

Եվ ձախ ստինքս քո ձեռքում է՝ կայսեր կնիքը գողացված է։ ՍԵՆ-ԺՈՆ-ՊԵՐՍՈրպեսզի բառը գրվի՝ պիտի լինի քո մասին,որպեսզի բառը քո մասին լինի՝ դու պիտի դու լինես,որպեսզի դու դու լինես, ես ո՞վ պիտի լինեմ։Ես ընթերցում եմ բառը,որն այլեւս չի գրվում։ Ամեն բառս՝ մի նովիյերո։Ես կարողանում եմ ներել,քանի որ չգիտեմ, թե ինչպես են ներում։ Բառն իմ երազանքն է՝ հասնելինքս ինձ։Ես քեզ սիրում եմ՝քանի որ չգիտեմ, թե ինչպես են սիրում։ Ես պարզապես պաշտում եմայգաբացի բարեւում դեռ ծիկրակի տվող աստղերը։ Եվ ուզում եմ թափառել։Երազը այն է, որչի կատարվում երբեւէ։ (Չեմ մոռանա, ծառ, երբ ինձ բոլորը լքել ենմեկ-մեկ, ընկնելուս պահին հենվել եմ ծառի)։ Տողս մարդախոտի արմատ է։Հավքերի հետ թռան երկինքսարերը։ Ով գրում է ամեն ինչի մասին, ոչնչի մասին չի գրում, ովոչնչի մասին է գրում, գրում է ամեն ինչի մասին։ Բառը պողին ընկած սիրտ է։Աչքերդ թարթիր, որտեսնեմ հավերժությունը։ Ես արդեն կանգնեցրել եմ ցուլին կատաղած,որն իր կոտոշների վրա բերում է ինձ սիրահարված Դիրկեին։Ինձ դրսից մոտեցողվտանգներն իմ ներսից են գալիս։ Առանձին վերցրած՝ ամեն օր հասնում եմ մի տեղ, բայցերբ ի մի եմ բերում օրերը վերջում, պարզվում է, որ ոչ մի տեղ էլ չեմ հասել։Մանուշակը մանուշակ է, քանի որչի իմանում, թե ինչպես են մանուշակ լինում։ Անշուշտ, կան գրիչներ,որ հաջողություն են ունենում միայն այն ժամանակ, երբ դադարում են գրել։Երեւի Քիոսում ապրում են արցախուհիներ։ Ես ուզում եմ մի չասված բառով օդում բռնել արծվիճանկերից ընկած զրահը կրիայի, որ Էսքիլեսի գլխին չընկնի այլեւս։Թե ե՞րբ, ինչպե՞ս եւ որտե՞ղես այդպես էլ չիմացա։ Սակայն պարզ է մի բան. ով ասում է՝ազատ եմ, ուրեմն՝ խուցը չի երեւում։Որպեսզի բառը գրվի՝ պիտի լինի քո մասին,որպեսզի բառը լինի քո մասին՝ դու պիտի դու լինես,որպեսզի դու դու լինես... Քեզ միշտ տեսնում եմ երազում։