Լռության դիմանկար
Վարդան Հակոբյան
Իմ սպասումի օրը զուլալ է,Իմ սպասումի գետը պայծառ է,Իմ սպասումի արեւը վառ էեւ համբերատար լինելուց՝ հեռու։Իմ սպասումը ծնեց լռություն,Եվ այդ լռության դիմանկարը գծելու համարՆվիրեց գույներ,որ քո աչքերից փոխառված էին։Բայց ես լռության մասին մոռացած,Պատկերեցի ծով, այնքան անվրդով,որ մի պղպջակ թե պայթեր անգամջրերի վրա,լսելի էր պարզ՝երազիս ձուկն է շնչում խորքերում։Իմ սպասման մեջ ես դարձա մի գետու գնում էի,Ուշքս՝ դեպի հետ.Քեզ թողել էի անցած օրվա մեջ,Բայց դու ընդառաջ եկար գալիքից,Այնտեղից, որտեղ ես դեռ չեմ հասել...Սերը, ասում են, հետքով չի գնումՈւ չի հետեւում սերը ոչ մեկին,Նա ընդառաջ է գալիս միմիայն...