Մենարան Վարդան Հակոբյան

Տար անունս

Վարդան Հակոբյան

Անտրամադիր կանգնել է ծառը՝Թող հովը գարնան օրը ետ բերի.(Երգ իմ, խնդրում եմ, մի քիչ հով եղիր)։Տերեւը ծառին հոգնե՞լ է գուցե,Հով, զգույշ շարժվիր՝ տերեւը չընկնի.(Աշնանը կասեմ, որ ներող լինի)։Ծառը կարծես թե փորձում է շարժվել,Ծա՛ռ, դու տեղդ կաց, առուն կբերեմ.(Ի՞նչ կա, մի քիչ էլ առու եղիր, երգ)։Ծառը ժպտո՞ւմ է իր թախծի միջից,Զգո՞ւմ է հողը, ինչպես նա՝ իրեն.(Դե տար անունս, նվիրիր ծառին)...