Մենարան Վարդան Հակոբյան

Լույս

Վարդան Հակոբյան

Լույս, ինձ մենակ չթողնես դու,Ուղեկցիր ինձ,Ուղեկցեմ քեզ դեպի խորքը, դեպի հեռուն դեռ անանուն։​Լույս, ինձ տխուր չթողնես դու,Բացվիր իմ մեջ,Բացվեմ քո մեջ՝ հողոտ լինենք, լինենք արդար, ամբողջանանք։​Լույս, ինձ աներգ չթողնես դու,Չբեր հարսն էլԹող իմ երգով բերրիանա, զավակ ծնի, հավերժանա։​Լույս, ինձ անլուր չթողնես դու,Թե հողվեմ էլ՝Գտիր մի դուռ, մի շող ձգիր, մի տող գտիր, ծլարձակեմ...​Լույս, ինձ անլույս չթողնես դու,Առաջնորդիր,Տար ինձ քեզ հետ՝ դեպի երգը, դեպի եռքը, ելքը դժվար։​Աստծո լույս, լույս անսպառ...