Մենարան Վարդան Հակոբյան

Գոգնոցի արցունքները

Վարդան Հակոբյան

Սաթենիկ տատս երբեք չէր թողնի,որ իր հոգսերով սրտնեղեն մարդիկ,նա, սովորաբար, ինքն էր բոլորին օգնության հասնում,իր իսկ ցավի մեջ՝ անվերջ մնալով քաշված,աննկատ։Բայց մի օր մարդիկ տատիկիս առանուսերի վրա,եւ ես հասկացա, որ տատս... չկա։Պապս այնքան է փոխվել այդ օրից։Լվացարանում մայրս ամեն օրկախում էր մի նոր,մի մաքուր սրբիչ,բայց պապս դրան ձեռք տալ չէր ուզում,մի մաշված շոր էր պահում իր համարու նրանով էր երեսը սրբում։Մի օր էլ տեսա՝ սովորականիցշատ է դեմքը նապահում այդ շորում։Երբ իմ պապիկը հանդ էր գնացել,փնտրեցի, գտա մաշված շորն այդու պապիս նմանիմ դեմքին տարա...Գոգնոցն էր տատիս,հենց որ բացեցի,հենց որ բացեցի,որքան մանկական արցունք եմ թափելտատիկիս գրկում, իմ դեմ փռվեցինեւ մանկությունս ես վերագտա։Հասկացա պապիս,երեւի նա էլ այդ գոգնոցի մեջ գտել էր մի սուրբ, գեղեցիկ մի բան,որ մանկությանս նման թանկ էր շատեւ մանկությանս նման հեռավոր։Այդ օրից մերոնք չէին նախատում,որ գոգնոցով էրպապս ամեն օր երեսը սրբում։