Իր կանաչ արձակ թեւերին
Վարդան Հակոբյան
Իր կանաչ, արձակ թեւերին առներԵվ գիշեր-ցերեկԻնձ օրոր ասեր, օրոր ասեր ինձ Անհոգությունը:Մոռանայի ես,Որ ինչ-որ մի օր իմն ես եղել դու,Որ ինչ-որ մի օր Տեղ եմ ունեցել քո մեջ, քո սրտում,Որ ինձ սիրել ես,Քո շռայլ սիրով...Եվ մոռանայի,Որ ես երբեւէ ունեցել եմ քեզ նորից... կորցրել...Ինձ օրոր ասեր անհոգությունը,Գրկեր իմ հոգինՈւ իմ մեջ մեռներ այս տրտմությունը:Օրոր ասեր ինձ, օրոր ասեր ինձ, Բայց իմ փոխարեն իմ ցավը քներ-Եվ նրա քունը հսկեի քեզ հետ...