Մենարան Վարդան Հակոբյան

Տխրության հետ

Վարդան Հակոբյան

Տխրության հետ գլուխ մի դիր,Թող ինքը իր պոչով խաղա,Թե կարող ես մի քիչ հարթիրԿնճիռները անցնող օրվա...Եվ մի տանջվիր... Ինչ գործն է քո,Թե լուսինը սառ, դալկացածԻնչ-որ քարի կընկնի շուտով՝Ձնագնդի նման նետված...Քեզ պարուրիր գարնան քողով,Երազներիդ սանձը թող բաց.Երջանկացիր երգիդ տողով,Հույզիդ շողով՝ հոգուդ կաթած...Այս աշունն էլ կանցնի- գնա,Չանցնի՝ քամին կփախցնի,Այնպես որ դու անհոգ մնա,Ինքդ քո մեջ քեզ մի սանձիր: