Մենարան Վարդան Հակոբյան

Ինքնամարտ

Վարդան Հակոբյան

Ներիր ինձ, սակայն...Դու քո շուրթերին վարժված բառերումԽեղդում ես հաճախ բռնկումները քո անզուսպ հոգու,Դու քո առօրյա անցումների մեջԵրբեմն տրվում սովորականինՈՒ մոռանում ես.- Ճյուղերը պիտի արեւին հասնեն,Թե առաջնորդվենԻրենց արմատի քարտեզագրով։Դու թռչում անվերջԵրկնքի պայծառ կապույտների մեջ ու մոռանում ես,Որ ամեն սլացքԴեռ պատճենում չէ սուրբ երազների։Դու շատ ես խոսում լեռների սիրուց, սիրուց լեռնեցու,Բայց չես իմանումԼեռները ինչ են խորհում քո մասին։Ներիր ինձ, սակայն...Ռունգերդ պարզում աշունքվա բույրինԵվ սուլոցներով ինչ-որ անիմաստ,Բոբիկ երգերդ առաջ ես տանումԱվազուտներով ժամանակների,Իսկ թե նեղվում եսՉարածիդ համար,Դու խոսքի տակ չես մնում քո առաջ.Հնարավոր է գուցե «հետո»-ումԵրկրորդ անգամ աշխարհում լինել։Ներիր ինձ, սակայն...Դու դեռ փորձում ես դժգոհել անգամ գարնան հավքերից,Որ քո ուսերիցՆախընտրում են եւ ճյուղը չորացած,Ուր իջնում ես միշտ վստահ, անարգել,Նաեւ՝ հավատով։Շքեղություն ես որոնում դու միշտ,Իսկ երբ այն լուսե աղջկա տեսքով կանգում է քո դեմ,Բավարարվում ես միայն գտնումով։Ներիր ինձ, սակայն...Պատուհաններում ապրող ծաղկի պեսԴու չես իմանումԻնչ է հաճույքը ճանապարհների փոշով թաթախված,Ճամփամերձ ծաղկի։. . . . . . . . . . . . . . . . . .Ես իմ օձիքն եմ ձեռքս հավաքել,Ես ինչ գործ ունեմ ուրիշների հետ։