Մենարան Վարդան Հակոբյան

Մտնում եմ տունն իմ

Վարդան Հակոբյան

Մտնում եմ տունն իմ ու ինձ հարցնում,Կամաց, անշշուկ. «Ո՞նց ես, ախպերիկ»։Սիրտս շահելու համար, չե՞ք կարծում,Այս մի սրտացավ հարցն էլ է հերիք։​Ես ինձ ասում եմ՝ քեզ նման եղիր.Օրվա աչքերում ժպիտն է ծլում,Սիրող սրտերին երգերդ հղիրՈՒ տես ինչպես է թախիծդ ցրվում։​Փոխվում ես արդեն, հասակ եմ առնում,Մի պատառ հող ես, հող մնա հավետ.Ինչ խոսք, հողից են ծաղկունքը հառնում,Տանելի դարձնում ցավը սիրո հետ։​Արցունք մի կարծիր շիթը անձրեւի,Դա «սուտ է» միայն բանաստեղծական,Ճշմարիտն այն է, որ միշտ բաղձալիԲառեր շրշաս դու անցնող աղջկան։​Ես ինձ ասում եմ... Ինձ «գլխի դնում»Եվ մեծավարի խրատ եմ տալիս։Ինչքան էլ տխուր, հոգնած եմ լինում,Հանգիստ է բերում իմ տան գերանն ինձ...