Մենարան Վարդան Հակոբյան

Ինչո՞վ թարգմանել

Վարդան Հակոբյան

Քո հեզությունը մաքուր գույներով,Քաղցր բույրերով նկարում եմ եսՈւ արեգակի շող-շող թելերովՀորդում է հուրդ ու վարարում ես:​Իմ երգի համար, նաեւ ինձ համարՄեղմ հայացքներդ շոյանք են, սեր են,Խոնջանքը հոգուդ՝ երգս է համառ,Խոհս, որ վաղուց քեզնով լցվել է:​Թե հոգնած ճամփիդ շրշյուն եմ ծառի,Ծառը՝ մատներիդ դալարումն է սուրբ.Ծուփ-ծուփ երազիդ ծփանքը ծովիԻմ խաղաղ օրն է, երկինքը իմ լուրթ:​Քո հոգնությունը, հոգնությունը քոԷլ ինչո՞վ, ասա, ինչո՞վ թարգմանել.Քեզնից վտակվող իմ սեր ու երգով,Թե այն ծաղկունքով, որ դու ես ցանել:​Գուցե արեւի մշտավառությամբ,Իմ շեն օջախով թարգմանեմ գուցե,Քո սուրբ օրհնանքի խոնարհ բարությամբ,Խոսքիդ բույրով է տունս տուն դարձել:​Քեզ նկարելը դժվար է, իրավ,Ինչ արած, սակայն, նորից եմ փորձում,Միայն թե մի քիչ ժպտա դու, իմ մայրԺպիտները քեզ այնպե՜ս են սազում...​Քո դեմքին ցավի ակոսներ կան շատ,Դեմքիդ տեղ չկա լույս ժպիտների,Բայց ինչ էլ լինի, դու ժպտա, իմ մայր,Որ էլ շատանա արեւն աշխարհի...