Մենարան Վարդան Հակոբյան

Իմ ծերանալը

Վարդան Հակոբյան

Իմ ծերանալը տեսնում էր մայրս,Բայց ոչինչ, ավաղ, ոչինչ չէ՜ր ասում:Ինձ սիրտ էր տալիս, ժպտում էր մայրս,Բայց ցավիս համար թաքուն արտասվում:Եվ ճերմակ հագավ ասես մի օրում,Այդ ինչպե՞ս եղավ՝ տեսա, ապշեցի:Տեսե՞լ եք, ոնց է դաշտը պարուրվումՍառը եղյամով ձմեռնահասի:Դու լռում էիր քո մասին, իմ մայր,Մեր խնդության հետ դու ծաղկում էիր,Մինչդեռ, ով գիտե, չէ՞ր լինի հնար՝Որ քո ծերության ճամփան փակեի:«Հնար էլ լիներ, չէի կամենա, -Շշնջաց մի օր մայրս սրբանուն», -Իմ ծերությունը ուղեկցի նմանՀասակ առնելուդ հետ է ընթանում:Շատ էիր ուզում ինձ հասուն տեսնել,Ինձ ծաղկած տեսնել, իմ անուշ, իմ մայր:Իղձերս ամեն տեղ ես հասցրել,Մոռացել մեկը՝ միշտ ջահե՜լ մնալ...