Ինձ մոտ
Վարդան Հակոբյան
Ինձ մոտ կանգնած ծառի ճյուղինհավք կա անխոս, որ հնացած տոնածառիկենտ մնացած խաղալիք է հիշեցնում։Ես տուն չեմ գնում։Եվ ուշ է շատ,Եվ ուզում եմ էլի, ավելի, անչափ ուշ լինի,ես ինձ դրել եմ մթան թանձր քողումու շնչում եմցավս...Ներիր, ներիր, ներիր, ներիր... Չե՞ս ներում։Դու չես կարող ինձ զրկել գոնե մտքիս մեջՔեզ տեսնելուց, քեզ գրկելուց,այնքա՜ն, այնքան համեղ հուշերը շնչելուց... Հավքը հանկարծպոկվում ծառից ու գնում է շառաչյունով,ծառը հանկարծպոկվում հողից ու թռչում է շառաչյունով։