Մենարան Վարդան Հակոբյան

Վերադարձիր

Վարդան Հակոբյան

Վերադարձիր, Վարդան, վերադարձիր ինքդ քեզ,Մեծ ցավիդ հետ դու հաշտության եզրեր գտիր,Որքան սիրտդ քեզ ետ կանչի՝ հուշով հրկե՜զ,Դու մի անսա, կեղծիք է սերն ու պատիր։​Քեզ ուրացավ Նայադն անգամ, թող հեռանա,Մեղքը՝ իր հետ, թող գնա իր մոլոր ուղին.Միայն ինքդ քեզ չկորցնես, խաղաղ գնա,Ինչ անենք, թե խորովվում է սիրտդ պողին։​Դու սիրո մեջ եղար ասպետ անդավաճան,Նվիրվեցիր, անգամ երկնից աստղեր բերիր.Հուրն ակունքում միշտ պահեցիր վառ ու անչար,Վշտիդ մեջ էլ ասպետ մնա ու քեզ... ներիր։​Ներիր։ Ներիր նաեւ նրան... Լույսը թողած՝Բերած աստղիդ նյութը կշռեց սրտի վրա...Ով երակդ մտավ մեկե՜ն - քո մեջ շողաց,Ասեղի պես սիրտդ հասավ վազքում արյան...​Ով ծլվլաց շյուղերիդ մեջ, թռավ, գնաց...Դեհ թեթեւ տար օրվա դավն ու հարվածները.Ինչ է, արդյոք մեզ սպասում, ինչ իմանաս,Չեն հասկացվում այս լիրբ կյանքի վարկածները։Հոգիդ ուտում են ամեն օր, մաշում անտես,Բայց հովանի է քեզ իր սիրով Տերը.Կյանքի բեմում, Պոետ, բոլորից լավ գիտես,Ցավն է միշտ էլ հանձն առնում սիրո դերը։​Վերադարձիր, Վարդան, վերադարձիր ինքդ քեզ,Քո ցավի հետ դու հաշտության եզրեր փնտրիր.Որքան սիրտդ քեզ ետ կանչե հուշով հրկեզ,Դու մի անսա, կեղծիք է սերն ու պատիր։