Իմ տխրությունը
Վարդան Հակոբյան
Իմ տխրությանը դու ծուռ մի նայիր,Քո դեմքին ժպիտ, ծիծաղ տեսնելուԼույս կարոտից է այն ծնունդ առել։Նրա մեջ լույս կա,Պետք է թարգմանել... Միայն թե զգույշ, Հոգատար, սիրով,Քանզի, սիրելիս, տխուր լինելը չի նշանակումՈՒրախ չլինել...Իմ տխրությունը հոգսեր շատ ունի,Դու ծուռ մի նայիր իմ տխրությանը։