Սիրուն աղջկա հեգնանքի նման
Վարդան Հակոբյան
Սիրուն աղջկա հեգնանքի նմանԾանր է օրը,Եվ այնպես շատ են իմ կարոտները՝Սպասումների մեջ։Իսկ երազներում շարունակվում է Իմ հաղթարշավը,Եվ քո հայացքը՝ «ոնց ես, սիրելիս»,Ինձ իր մեջ առնում,Երկինք է դառնում...ՈՒ մինչեւ հիմա կապույտների մեջՄարգարիտվում եմ,Ես հո ջրվեժ եմ,Ծիածանվում եմ -Ես հո կարոտ եմ... Այսպես գնում եմ Ու տեսնում եմ պարզ.ՈՒրիշից առաջ անցնելը ինչ է,Միայն թե ինձնից ես ետ չմնամ...