Իմ ճանապարհը
Վարդան Հակոբյան
Ստեղնաշար է լեռներով անցնող իմ ճանապարհը...Ամեն մի քայլիս սեղմում եմ նրա ինչ-որ մի ստեղ,Միայն թե այնպես,Որ մի ավելորդ հնչյուն չլսվիԵվ ճանապարհն ու իմ կյանքը դառնան ներդաշնակ ու պարզՄի հուզող նվագ...