Աշնան պատկեր
Վարդան Հակոբյան
Մոտիկ անտառից խշշոց է լսվում,Քամին է խաղում տերեւների հետ,Չոր ու դալկահար տերեւով լցնումԱմեն մի աղբյուր, ամեն արահետ։Ծառերը նորից, նորից մերկացել,Դողում են ցրտից, ասես հեկեկում.Թռչունի բույնն է տերեւով լցվել,Մի ծառի վրա՝ փոքրիկ փչակում։Լռել է գարնան երգը անտառում,Արեւն է թախծում ժայռի պռունկին.Լացում է ձայնը խզված մի առու,Ինչ-որ տերեւ է մնացել բկին...