Մենարան Վարդան Հակոբյան

Իմ հավատը (Վարդան Հակոբյան)

Վարդան Հակոբյան

Իմ հավատը ճյուղ էԿամՃյուղին նստած մի հավք,Որին թռցնելու համարՄի ծուռՀայացքն էլ բավական է։Բայց ինչո՞ւ թռցնել։Ճյուղը ճոճվում է,Ճյուղին՝ հավքը,ՈրԲացուխուփ անող իր թեւիկներովՉի թողնում փլվի երկինքը արձակ, Պահում է թեթեւ, Հավասարակշռած...Հավքը սպիտակ է քեզ նմանԵվ քեզ նման մի քիչ կապույտ։Հավքի թեւերում՝ Մի ամփոփ երկինք,Որ չի փլվելու ոչ մի ժամանակ.Ճոճվելուց մի վախեցիր,Զի ճյուղըԵս եմ։Սրտի զարկերի նման հոգնած են իմ տերեւները,Որոնք թե ընկանՀոսող ջրի մեջ՝Հոսքին հակառակ կերթան անպայման՝Կաքավից պոկված փետուրների պես։Իսկ երբ փետուրը սահեց ջուրն ի վեր՝ հոսքին հակառակ,Նշանակում է՝ երազից է այն,Վերցնում են նորից,Շոյում նրանով երեսն աղջկա, որին սիրում են,Եվ աղջիկն իսկույն սիրահարվում է։Ես փետուրով չէ, իմ շյուղքով էի գգվում երեսիդ,Երբ հանկարծ կապույտ իմ տերեւներիցԵրկուսըԴեմքիդ վրա մնացին՝Որպես սուրբ սիրո խոսնակ-շուշաններ,Երկու տերեւներ - այդ քո աչքե՛րն են։Հավատս՝ ճյուղ է ու բացված թեւեր։