Մենարան Վարդան Հակոբյան

Իմ հայացքների եւ հեռվի միջեւ

Վարդան Հակոբյան

Իմ հայացքների եւ հեռվի միջեւՄշտադալար են իմ երազները,Եվ նրանց վրա բարձրանում է ջինջ Երկինքը ահա,Որ չխանգարի ազատությունըճյուղ ու տերեւի,Նրանց մեջ՝ գարնան սլացքն անսխալ։​Իմ հայացքների եւ հեռվի միջեւԵրգով ժանյակած մաքուր երկինքներ,Կապույտ են փռում ծիծեռնակները: Իսկ տոթ ամառըԻմ մեջ վարարած արյուն է ասես,Ուր հոսանքն ի վերՇարունակում է մագլցել սերը։​Իմ հայացքների եւ հեռվի միջեւԻնձ սպասում է մի անուշ աղջիկ,Որին տեսնելիս երբեք չեք ասի, Թե նա կապ չունիԾիծեռնակների, երկնի, ծառերի,Անսխալ գարնանՈւ իմ քայլերով բացվող հեռվի հետ։​Իմ հայացքների եւ հեռվի միջեւԾաղկում են ահա անթիվ շուշաններ,Իսկ ճամփեքն ինձնից երազ են մանում...