Մենարան Վարդան Հակոբյան

Ամեն քայլս

Վարդան Հակոբյան

Ամեն քայլս հեռացում է դառնում հիմա,Թող որ ձգվի այս կածանը, տանի հեռուն։Հազար անգամ մարած-վառված մոմի նմանԵրազներս նոր կարոտ են սրտիս բերում։Հեռանալով` քաղցրանում է ամեն մի հուշ,Իսկ օրերս գույնն են առնում քո արեւի։Է՛հ, ինչքան ես շատ հեռանամ քեզնից, իմ լավ,Վերադարձը պիտի այնքան անուշ լինի։