Մենարան Վարդան Հակոբյան

Ես քեզ չեմ ների

Վարդան Հակոբյան

Հրաժեշտ տվիր մի օր իմ սրտին,Որպես տանը այն,Ուր խենթ օրերի հուշեր են թողնում։Օրը անձրեւեց,Չկարողացավ նա մաքրել, սակայն, Ոտնահետքերդ։Շուրջս պաղել էր:Ու մեծ էր հոգսը ճանապարհների՝ Քեզ ո՞ւր տանեին, Ո՞ւր թողնեին ինձ։Հանկարծ ինքն իր մեջ՝ զղջումի ցավիցՀանգավ մի փոքրիկ ու լավ արահետ(Լույս արահե՜տը քեզ ինձ մոտ բերող),ԹԵպետեւ մեղքըՔեզ ինձնից տանող ճանապարհի՜նն էր։​Ես քեզ չե՛մ ների, անմե՜ղ արահետ...