Մենարան Վարդան Հակոբյան

Իմ երգը (Վարդան Հակոբյան)

Վարդան Հակոբյան

ԻՄ ԵՐԳԸ Պատասխան՝ «մարքսիզմի չստեր հագած ֆիլիստերներին»​Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին։Ղարաբաղը ծառ է իմ արմատի վրա,Ղարաբաղը սեր է իմ հավատի վրա,Ղարաբաղը տեր է իմ կարոտի վրա,Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին։​Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին...Ղարաբաղը հեւք է բացվող արշալույսի,Ղարաբաղը ձեռք է Քիրսից ձգված լուսին,Ղարաբաղը հերկ է մաքուր, անբիծ լույսի,Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին։​Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին,Ղարաբաղը ջուր է՝ ես եմ քամել քարից,Ղարաբաղը թուր է՝ ես եմ կոփել դարից,Ղարաբաղը հուր է՝ ճառագած մեր սրտերից,Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին։​Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին,Ղարաբաղը հուն է հոսող լուսաբացի,Ղարաբաղը բույն է արծվի, ձեռք չի հասնի,Ղարաբաղը տուն է՝ սերված Ամարասից,Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին։​Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին,Ղարաբաղը ելք է՝ բացված սրտի նման,Ղարաբաղը երգ է, բառեր չունի սակայն,Իմ պապերի ձայնով միայն երգեցեք այն,Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին։