Մենարան Վարդան Հակոբյան

Մեկն աշխարհից բացակայում է

Վարդան Հակոբյան

Բացակայում է մեկն աշխարհից։Նա, որ պիտի գար,գար հանկարծակիու անակնկալ,առանց նախնական խոսք ու պայմանի,ինձ հաներ ժամից մղձավանջային, տաներ ինձ, տաներու մերժել անգամ չկարենայի։Մեկն աշխարհից բացակայում է։Եվ երբ զանգում է իմ հեռախոսը,լսափողն անգամչեմ ուզում վերցնել...Միեւնույն չէ՞, թե ինչ են ասելու,միեւնույն չէ՞, թե՞ ով է ասելու,ուրիշ է, երբ դու համոզված ես, որաշխարհում չասված խոսքն ես լսելու։​Մեկն աշխարհից բացակայում է։Օրվա գունավոր էկրանի վրաինչ-որ ազերիհավկիթի նման ներկված խոսքերի հանդես է բացել,ես, միեւնույն է, արդեն չեմ լսում,չեմ էլ անջատում հեռուստացույցը - իմ ցավը ոչ մի գույն չի վերցնում։​Մեկն աշխարհից բացակայում է։Չերգվող բառերը իմ սրտին մոտ ենեւ ես սիրում եմայն աղջիկներին,որ ինձ չեն սիրում,ես միշտ ապրում եմ սպիների մեջ,վաղուց սովոր եմ նրանց մրմուռին.թող չհասնեմ ես,բայց հասնելու է իմ ճանապարհը։Մեկն աշխարհից բացակայում է։Առանց այդ մեկի դեռ մեծանում էահը ատոմի,իսկ Սերվանտեսը չի կարողանում բան հասկացնելիր Դոն-Կիխոտին,որ մեր ծիծաղում արցունքներ ունի - ոչ մի հոգսի մեջ չտարրալուծվող։Մեկն աշխարհից բացակայում է։Ո՞վ է՝ չգիտենք։ Ի՞նչ անուն ունի,չգիտենք դարձյալ։Լռում ենք եւ վերջ։Բայց ես տեսնում եմ շարժումը նրա,նա մոտենում է դանդա՜ղ, աստղաքա՜յլ՝փրկելու մեզ իր բացակայությանտառապանքներից՝ խոր ու բազմածալ։Մեկն աշխարհից բացակայում է։Ո՞վ գիտե, գուցեես եմմեկը այդ,կամ թե՝դու ես հենց։