Ամեն ծառ գիտե
Վարդան Հակոբյան
Ամեն ծառ գիտե, թե որտեղ բուսնելԻր հողի համը արմատով գիտե - Իմ որոնածը այս ծառն է գտել,Ամեն ծառ գիտե, թե որտեղ բուսնել։Ուզում են երկնի ծովերին հյուսվել,Ծառի ճյուղերը՝ խշշուն վտակներ.Ամեն ծառ գիտե, թե որտեղ բուսնել,Իր հողի համը արմատով գիտե։