Մենարան Վարդան Հակոբյան

Ժամադրություն (Վարդան Հակոբյան)

Վարդան Հակոբյան

Վաղը գալու եմ՝ միասին լինենք.Մեղեդին ծաղկի խոտի շուրթերին,Երկինքը աստղի թեւերին ծագի,Լույսը աչքի մեջ լինի անթերի,Կսպասես դու ինձ, վաղը գալու եմ։​Բացվում է դեմքդ լույսում չծագած,Քո չասած խոսքը ծարավ է բերում,Ծաղկի բաժակում կարոտն է բուրում,Ճամփաս պահում է օրը հանդերում.Կսպասե՞ս, ասա, գալու եմ վաղը։​Հիշո՞ւմ ես խոսքն այն, որ ես չասացի.Առուն շուռ եկավ երկինք չհասած,Կոպիդ արցունքվեց մի անմիտ կասկած,Եվ դողաց ծառն իր պտուղից կախված.Գալու եմ վաղը, կսպասե՞ս դու ինձ։​Բայց ինչո՞ւ վաղը, գուցե հենց հիմա,Հենց հիմա ելնեմ, ընկնեմ ճանապարհ,Երբ աչքում սեր կա՝ էլ ինչ մութ-խավար,Ամենուր լույսն է ծիծաղում կանաչ...Գալիս եմ՝ սպասիր արեւից առաջ...