Մենարան Վարդան Հակոբյան

Ամեն ինչ չէ

Վարդան Հակոբյան

Ամեն ինչ չէ, որ կորած է անդարձ, -Լույսի ափի մեջ լալիս է քարը,Աչքերը թախծի շատրվաններ են,Միտքը ճմռթված ցողուն է ծաղկիԵվ հոշոտում է հուշը ինձ ներսից։Լուսինը գայլի ցավից ոռնում է, -Մղձավանջը սեւ մութով է հունցվում,Հողից արյուն է կաթում իմ սրտին,Մութը պսակի շորեր է ձեւում,Եվ չանցած ճամփան օղապարան է։Մակույկի ափին ծովը մեռնում է, -Օդը սառել է եղեգի դողում,Դանակն ուղիղ են խրում հոգու մեջ,Հազար մի դուռ կա չասված մեկ խոսքում,Ես աշխարհով մեկ որոնում եմ քեզ։Ինձ մոտենում է խաչը Հիսուսի, -Շուրջս վխտում են բյուրավոր դարեր,Ես ամեն մի պահ կարող եմ հասնել,Հացը թխվում է հրով վարանցած.Դեռ ցլի պոզին այգը վարդոտ է։