Մենարան Վարդան Հակոբյան

Թե աչքերիդ աչքերով

Վարդան Հակոբյան

Թե աչքերիդ առջեւով միշտ,-Ընդգծելով իր կապույտըՀորիզոնում,Խենթ Խաչենը չգար - չանցներ,Ով կասեր, թե՝Գեղեցիկ են քո աչքերը։​Թե դու կանգնած չլինեիրԿարոտաշատ ժայռածերպին՝ ոտքերիդ տակՉխոսեին քարերը մերԽենթ մանկության,Ով կասեր, թե՝ ուրիշ չես դուՈւ օտար չես այս աշխարհում։​Արցախը թե չունենայիրՔո սրտի մեջ,Ով կասեր, թե՝ դու սիրտ ունես։Արեգակը,Նայիր, ահա, քո հայացքիՀայելում է շտկում կրկինԻր ընթացքը հավերժականՈւ տխրազոր։​Կոհակ-կոհակ պահն է հոսումԾառի մոտով,Քարով-գետովԵվ պահն ի վեր՝ ընդդեմ հոսքին,Մաքառում էՄեր երազը - նշանը մեր,Մեր նշանը - երազը մեր։