Մենարան Վարդան Հակոբյան

Էպիգրամներ

Վարդան Հակոբյան

1.Էն գլխից խոնարհ քայլում էր կողքիս,Քսմսվում էր միշտ, անուշ կաղկանձում.Մի օր էլ տեսա՝ կառչել իմ փողքից,Իր ըռխին լայեղ՝ կծել է ուզում։Եվ կծեց... Սակայն, գիտե՞ք, թե ինչից,Մտերմախաղում աճած իր պոչից։​2.Լ.Չ.Ֆ.-ին​Ցավը բռնեց՝ պաշտոն տվեք... Տարան նրան ուրիշ տեղ,Դա էլ չօգնեց, ի՞նչ անեին, տվին նրան ուրիշ դեղ,Դարձյալ ոչ մի աճ չերեւաց, բացի գանգուր միրուքից,Այն էլ, ավա՜ղ, ասես բուսած միանգամայն... ուրիշ տեղ։​3.Չմոռացավ տեղը պահել պատշաճ մոդան,Զինվորական զգեստ հագավ, մտավ «մեյդան».Հիվանդացավ՝ երբ որ պիտի մարտի գնար,Իսկույնեւեթ՝ ձեռքը առավ մարտի քնար։​4. Սրան նայեցեք, այս ողորմելի խեղճ ու անգետին,Հորթուկին կյանքը թվում է կանաչ մի մարգագետին.Աջ-ձախ դասեր է տալիս մաքրության, հղում է կոչեր,Մինչդեռ՝ ճանճերի խրախճանք է իր վեր տնկած քթին։​5. Այս լուն, նայեցեք, այս ոջլամանչը,Խայթում է որպես բութ շնաճանճը,Արյուն է ծծում, բայց ինքն՝ անարյուն,Իր մեջ՝ կծողաց հին արյան կանչը։​6.Ինքն իր կեղտի մեջ «կայֆ» գտած ճիճուն,Թեպետ ի ծնե ապրում է ճահճում,Մեկ-մեկ աշխարհիկ վայելքներ եւ կյանք,Անգամ արծվի թեւ ու գահ է տենչում։​7.Թե պետք եկավ, չքանում է՝ չկա՛մ ես,Անբան է, ծույլ, բայց իր աչքում՝ լծկան եզ.Հոխորտում է ակունքներից ջինջ, վարար,Տողին նայես՝ ընդամենը... մկան մեզ։