Ուտիճը
Վարդան Հակոբյան
Ուտիճը, Ուտիճը, Ուտիճը,Արյունս չի ուտում, լափում է,Ոչ այնքան լափում է Ուտիճը,Որքան ցրում է, թափում է։Ուտիճը, Ուտիճը, Ուտիճը - Ոչահոգի,Ոջլահոգի,Որջահոգի,Ոճրահոգի։Տեզի պես կպել է մարմնի,Թե պոկես՝ գլուխը մնում է մսի մեջ,Ուտիճը՝ իմ արյամբ թունդ հարբած.Ծծում է, ծծում է, պրծնում է արյունս,Ուտիճն ինձ ուտում է՝ աչքերս բաց։Ուտիճը, Ուտիճը, Ուտիճը։ 19.04.98թ.