Մենարան Վարդան Հակոբյան

Էուֆորբիոն

Վարդան Հակոբյան

Իմ ծարավի մեջ մի աղբյուր է երգում եւ մանկությունս հեռանում է ավելի...​Առաջին հայացքից, թվում է, մերն է ծաղիկը, բայցմիայն վերջին հայացքից է այն մերը,- ասում է Ագոն,- երբարդեն կորցնում ենք։ Իսկ ամեն ծաղիկ թառամում է՝նորից բացվելու համար,որովհետեւ ծաղիկ լինելու հմայքը բացվելու մեջ է՝երբ դրան սպասում են վաղորդայնի աստղերը։​Հորիզոնը թեւեր ունի հրեշտակի։Մտածումս՝ ճանապարհի մասին, ավելի ճանապարհ է, քանինքը ճանապարհը։ Ոտք եմ փոխում խոհի վրա։ Լուսարում,աստվածարում եմ ինձ սպասող գագաթները։ Իսկլույսը տխրության տողանցումն է եւ, միաժամանակ, բաժանումն է խավարի եւ խավարի։​Կապույտը թռչունների թեւերին չվեցտաք երկրներ, մեզ հետ նորից մնացինաներկինք ամպերը։ Ամեն մի հարց ճշմարիտ է,յուրաքանչյուր պատասխան՝ խիստ կասկածելի։ Միխե... խե... խելագար ինձ կանգնեցրեցփողոցում. «Չե՞ս ասի՝ ժամը քանիսն է»։