Մենարան Վարդան Հակոբյան

Ամանորի մաղթանքներ

Վարդան Հակոբյան

Շնորհավոր մեր Նոր տարի...Թող ամենուր ծաղկի բարին,Թող Նոր տարում, Սուրբ ԾննդովԱստված բարին միշտ կատարի։​Ձմեռ պապը թող լույս բերի,Երջանկություն, կյանք ու բարիք,Ջերմ խնդություն՝ օջախներին,Մանուկներիս՝ պայծառ գալիք։​Ձմեռ պապը մեր իմաստունԲերի եւ երգ, բերի եւ պար,Անսահման սեր, խաղաղություն,Հրաշքների մի ողջ աշխարհ։