Մենարան Վարդան Հակոբյան

Երգեցեք՝ երգերը չմեռնեն

Վարդան Հակոբյան

Իմ մայրը հանդերով անցնելիս,աչքերից թափվել են սուրբ երգեր,եւ ինքը դա չի էլ նկատել։​Իմ հայրը հանդերով անցնելիս,ձեռքերից թափվել են սուրբ երգեր,եւ ինքը դա չի էլ նկատել։​Ես հիմա անցնում եմ հանդերով,ժողովում երգերը ադամանդեւ շնորհ եմ բերում բոլորիդ։​Մենք՝ մանուկ, երգը հեր ու մեր է,այդ մենք ենք, այդ դուք եք երգերը,երգեցեք՝ երգերը չմեռնեն...​ՈՒրա՞խ եք՝ երգեցեք,տխո՞ւր եք՝ երգեցեք,երգեցեք...Թե հանկարծպատահիձեզ մի օրոչ տխուր, ոչ ուրախ լինեք դուք,չերգելը ափսոս է առավել,առավել երգը երգ այդ պահին...​Երգեցեք՝ հանդերը կանաչեն,թե զոհված պապերը տուն գան,չտեսած թոռներին,չտեսած ծոռներինչզոհված երգերով ճանաչեն...​Երգեցեք՝ աշխարհը կանաչի...