Մենարան Վարդան Հակոբյան

Նախշը հողի

Վարդան Հակոբյան

Ես համբուրում եմ խաչքարը, ինչպեսհոգնած ճակատն եմ համբուրում իմ մոր.հայացքը ջինջ է, լույսից էլ՝ լուսե,եւ զույգ աչքերն են երկու վառվող մոմ։​Տատասկն ուզում էր մարմնով ծածկել,դարերի հետքը՝ խաչքարի վրա,խաչքարից, սակայն, ելնում են ձեռքերեւ ոլորում են... ջանքերը նրա։​Հետո արեւը ելնում է կամաց,խաչքարի առաջ չոքում մորս պես,կրկնում մորս խոսքերը ասվածեւ իմ անունն եմ հանկարծ լսում ես։​Խաչքարի վրա գիր ու քանդակ կա՝պարզ, համբուրելի եւ հույժ գեղեցիկ,ինքնազոհումի խոստումներ այնքան՝մորս աղոթքի նման երգեցիկ...​Խաչքարը՝ հայոց քանքարն անառիկ...երբ համբուրում է տառերը խոսուն,իր աղոթքներում, մայրիկս բարի,բանուգլխի է դնում Աստծուն...​Խաչքարը՝ ձեռքը ու նախշը հողիս...մայրս՝ միամիտ, վեհ ու երկրային,բոբիկ հասնում է դուռն արարողիեւ իր հետ լույս է բերում բերկրալի...​Ես համբուրում եմ խաչքարը, ասեսհոգնած ճակատն եմ համբուրում իմ մոր.հայացքը ջինջ է, լույսից էլ՝ լուսե,եւ զույգ աչքերն են երկու վառվող մոմ...