Երբ քայլում է, դա ինքը չէ
Վարդան Հակոբյան
Երբ քայլում է, դա ինքը չէ, վհուկ է անցնում փողոցով,Չի քայլում, չէ, ճեղքում է օդը բիզ-բիզ մազերի սղոցով։Ցնդել է ուղեղը, որ չուներ... Բայց ինչո՞վ է մտածում.Անցած, հնացած ուղեղին փոխնորդած սեւ մաղձով։
Վարդան Հակոբյան