Որջում
Վարդան Հակոբյան
Մեկը մի քած է, մյուսը՝ նույնպես,Եվ նա, որ քած չէ, նա էլ է քած։Բա՞, հիմքն էն գլխից դրված էր այդպես,Այսինքն, զուր ես ուշք դարձնում, թքա՛ծ։Դյուրին չէ ելնել ոչնչության դեմ,Շրջում է շուրջդ, նայում ես՝ չկա։Մեկ գայլ է, մեկ՝ շուն, մեկ՝ սողուն անդեմ,Մեկ՝ կաղկանձով «լաց լինող» չախկալ։Թե հանկարծ կերը պակասեց որջում,Քածերը՝ հաֆ-հաֆ, շարվում են կողքի։Եվ այսպես անուշ, մեղուշ են հաչում,Վնգստում այսպես անսեռ ու անկիրք։Իրար պոչի տակ դնչով հոտոտումԵվ հորդորում են մեկը մյուսին։Մեկ-մեկու մտքեր որսում են օդում,Միայն թե... մութը մի ցրի՛ր, լուսին։Մեկը մի քած է, մյուսը՝ նույնպես,Եվ նա, որ քած չէ, նա էլ է քած։Բա՞, որջում հիմքը դրված է այդպես,Գա՞յլ են, չախկա՞լ են, էհ, մե՞կ չէ, թքա՛ծ։