Երամները
Վարդան Հակոբյան
Գարնան պատրանք են հյուսում ամենուր։Եվ իմ մեջ ահա բույներ եմ փնտրումԵս նրանց համար,Որ աշնան ցուրտը չդիպչի հանկարծ։Հետո ասում եմ՝ սիրելի հավքեր,Ձեր բույնն իմ մեջ է, համեցեք, խնդրեմ,Ուզում եմ լցվել ես ձեր աղմուկով,Իմ մեջ պարուրել ձեր տխրությունը՝Հեռացման համարՁեր իսկ թեւերին փայփայած-բերած անուշ գարունքվա.Եվ մի չվեցեք...Իմ մեջ ձեզ նման մի ճերմակ աղջիկՁեր փետուրները կշոյի սիրով, կշրշա բառեր,Որ ձեզ կթվա՝ ձեր երգերից են,Ապա կտեսնեք,Թե այդ աղջիկը ձեզանից խնդրածՄեն մի փետուրի տաք շոյանքներովԻնչպես է բուժում ցավերն աշխարհի։Լսո՞ւմ եք, հավքեր, դուք մի չվեցեք,Մենակ մի թողեք այն լավ աղջկան,Իջեք ուսերին,Թեւերին իջեք, ծնկների վրաՀյուսեք երգը ձեր ամենաքնքուշ,Եվ գարունները երբեք չեն խամրի։Նրա շոյանքով կփոխվեք իսկույն,Կդառնաք մի-մի հազարան բլբուլՈւ ձեր երգերովԴրախտ կհյուսվի շուրջը աղջկա,Քարերը անգամ կանաչ կհագնեն.... . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Աշուն է սակայն։Կանգնել եմ մենակՈւ տխուր ձայնով ձեռքս երկարել չվող երամին...Դառը ծաղրանքով գլխարկս առել,Նրանց հետեւից տանում է քամին։