Մենարան Վարդան Հակոբյան

Աշուն-3

Վարդան Հակոբյան

Մաշված, գունաթափ խաշամի միջիցԺպտում է հողը ջերմությամբ անուժԵվ սրտի ինչ-որ տաք անկյուններիցԿանաչ է ելնումՎերհուշի նման քաղցր ու անուշ:Սա խա՞ղ է արդյոք,Կատա՞կ է սա, թե ճիգ է մի վերջին…Ու մի ծերունի ժպտաց խորամանկ,Ժպիտի միջից պոկվեց մի հառաչ.- Հողը պարզապես հուշերի մեջ է,Գարնան օրերն էՎերապրում հողը` ձյուներից առաջ: