Ես քեզ տանում եմ
Վարդան Հակոբյան
Ես քեզ տանում եմ օրերիս միջով,Անծանոթ չեմ ինձ՝ ճամփաս մոլորեմ.Թե մոլորվեմ էլ՝ լույսիդ մի կանչովԿորած մի շավիղ աշխարհ կբերեմ:Ժպիտդ իմ մեջ լուծվում է հիմա,Ինչպես կաթիլը՝ ծարաված հողում,Եվ ես հեքիաթի ասպետի նմանԱստղեր ու հուր եմ երկնքից քաղում:Բարուրվել է քո սերը իմ սրտում,Հոգս ու կրակ է՝ մանուկ խենթացած,Եվ երբեք, երբեք նա քուն չի մտնում,Հավերժ-արթնության լույսով է կնքված: