Մենարան Վարդան Հակոբյան

Աղերս (Վարդան Հակոբյան)

Վարդան Հակոբյան

(Հին երգերից)​Իմ խմորը նորից հունցիր,Հացս նորից թխիր դու, մայր։ Վշտերս՝ խոր, մութը՝ անծիր,Շնչել արդեն չի լինում, մայր։​Քո ձեռքերով գունդը ետ տար,Գոնե մի քիչ շող էլ խառնիր,Որ իմ հանդեպ լինեն արդար,Որ ցավիս հետ խինդ էլ հառնի։​Խփում են ինձ կողմից ամեն,Ամեն զարկի կդիմանամ… Բայց չի լինում՝ ում սիրում եմ,նրա զարկը ո՞նց տանեմ, մայր։​Այնպես արա, հունցիր այնպես,Որ իմ սերն էլ չափ ունենա,Էլ չեմ ուզում՝ ես լինեմ ես,Մի քիչ քարե թող լինեմ, մայր։ ​Իմ խմորը նորից հունցիր,Բարին մի հեղ պակաս արա… Գուցե բախտի դուռը բացվի,Գուցե ես էլ ափ հասնեմ, մայր։