Ես պոկում եմ
Վարդան Հակոբյան
Ես պոկում եմ երկու բողբոջՈւ աչքերիս վրա դնում,Որ կրկնակի աչքով նայեմ, -Գուցե եկել, սպասում ես Եվ չե՞մ տեսնում։Ես պոկում եմ կանաչ շիվերՈւ ձեռքերիս վրա դնում,Որ կրկնակի ձեռքով փնտրեմ, -Գուցե ձեռքդ մեկնել ես ուԻնձ չի՞ հասնում։Ես պոկում եմ շշուկն առվիՈւ շուրթերիս վրա դնում՝Կրկնակի պարզ հնչի կանչս, -Գուցե եկել ու իմ ձայնըԴու չե՞ս լսում։Ծառն իջել է հավքի թեւին,Ծառը շողից կախվել է ցած,Գլորում է օրը տարին։ -Եվ ի՞նչ։ Արդեն... Եվս՝ մի դարԵվ... դու կգաս...