Մենարան Վարդան Հակոբյան

Փետուրից մի հավք

Վարդան Հակոբյան

Փետուրից մի հավք պոկվեց ու թռավ,-Եվ լույսը իրեն պարզեց ցավի մեջ,Եվ ձենն Օհանի քառսուն լեռ անցավ,Սուրբ հրեշտակաց կամքը քեզ տարավ,Ամպը չոքեչոք ուխտ գնաց սարին։Մարութա կողմեն ձեն իջավ Քիրսին,-Եվ դու տաճարը դարձար Աստծո,Եվ վերադարձավ դուռը հույսի մոտ,Եվ երակն ի վեր կրակը հոսեց,Գմբեթը քո մեջ տնվորեց իրեն։ՈՒղին մեկնել է երգը փնտրելու,-Եվ դեպի արեւ գնաց կամարը,Եվ մանուկն ելավ եղեգան փողից,Եվ պատը ցավի զարկից ճեղք տվեց,Արցախը օրվա վրա լուսացավ։