Մենարան Վարդան Հակոբյան

Ես չգիտեմ, թե ինչ ասել

Վարդան Հակոբյան

Ես չգիտեմ, թե ինչ ասելինձ չլսող այս աղջկան։ՈՒ շրջում եմ իմ հայացքը այն ուղղությամբ,որտեղ որ նա անհետացավ...Ինչ ասում եմ՝այդ ուղղությամբ,ինչ չեմ ասում՝այդ ուղղությամբ,ինչ լռում եմ՝այդ ուղղությամբ...Իմ նայվածքից երկինքն արդենշիկացել է այդ ուղղությամբ,խոտերն արդեն կանաչել են,քարերն արդեն դարձել ներողու լուսավոր... այդ ուղղությամբ։Դու իմ երգ ու խոսքի համար՝ ուղեսլաք,իսկ իմ ճամփի հասնելն այնքանկարեւոր չէ,էականը ուղղությունն է...Վրաս թեքվել երկնի մի ճյուղ եւ հուշում է.- Ճշմարիտ են ավելի քանայն խոսքերը,որոնց հանդեպ ականջներ են փակում հաճախ,շնորհավոր քո երգերը...Ես չգիտեմ, թե ինչ ասել,երբ ինքս էլ ինձ չեմ լսում։