Մենարան Վարդան Հակոբյան

Առավոտը քեզ կրկնեց իմ մեջ

Վարդան Հակոբյան

Առավոտը քեզ կրկնեց իմ մեջեւ ճանապարհը,որպես կապույտ հավք, թեւերը բացեց։Ես շունչ քաշեցիխորքից դարերի։Քո շունչը իմ մեջ բարձրացրեց ինձ,դու հպարտ լույսի ճառագայթի պեսընկար իմ դեմքինու գեղեցկություն պարգեւեցիր ինձ։Չգիտեմ՝ ես ինչ անեմ քեզ համար,չգիտեմ՝ ինչպես զոհաբերվեմ քեզ,քո բարությանը,քո երկնային սուրբ առաքելությանը։Միակն ես, գուցե, դու այս աշխարհումորը, հիրավի, անտեղյակ է իր գեղեցկությանը՝ անկրկնելի, մեծ,եւ դրա համարամենասիրուն աղջիկը դու ես։Առավոտն այսօր լուսացրեց ինձ։Արի, ետ, բեր դու՝ ինչ դեռ չի կորել,ինչ շնորհված է առավոտներիս...Քո սեւ վարսերից թել է մնացելզգեստիս վրա,տեսնեիր՝ ոնց էքեզնով բուրում...Հալվեմ՝ լույս դառնամ առավոտի մեջ։