Ես իմ ճամփից
Վարդան Հակոբյան
Ես իմ ճամփից պող եմ առնում, -Թող մատներիդ ծերին ծաղկեմ,Մութ ու մշուշ սարին ծագեմ,Ծիրան ծառի ծոցում փակվեմ,Վարարել է արյունն իմ մեջ։Ես իմ ճամփից հուշ եմ առնում, -Տերեւ-տերեւ դողիդ տրվեմ,Արցունք-հարցմունք աչքիդ գերվեմ,Երգիդ կապույտ ցողին մերվեմ,Վարարել է կարոտն իմ մեջ։Ես իմ ճամփից հող եմ առնում, -Վառվող մի մոմ դառնում քարին,Ծաղկի աղոթք՝ սար ու ծառին,Մի պուտ անուրջ՝ քար-աշխարհին.Վարարել է երազն իմ մեջ։Ես իմ ճամփից լույս եմ առնում, -Ծաղկի ներսում առուն խոսի,Ծոցիկն ի վար հուրը հոսի,Ձենն Աստծուն գուցե հասնի.Վարարել է արեւն իմ մեջ։