Մենարան Վարդան Հակոբյան

Եղեգնուտում

Վարդան Հակոբյան

Դու այնպես ես ինձ նայում, որ ինքս ինձ տեսնում եմ,Եվ իմ ճամփան քայլի մեջ գուրգուրում է հին հուշեր,Թեպետ ուղիս մոլորած, ինձ թվում է՝ հասնում եմ,Ասում բառեր չլսվող, հոգուս վրա՝ բյուր փշեր։​Շեկ, լանջաբաց լուսինը ոնց որ մի քիչ ոտք կախեց,Քայլքդ մարեց քամու մեջ՝ հեռվում անհայտ, անհատակ.Հավքը թռավ լույսի հետ... Եղեգնուտում մի եղեգՇրշաց, դողաց, թրթռաց, մթան մեջ լուռ պահ մտավ։