Գարնան կարոտ
Վարդան Հակոբյան
Մի պատառ ձյուն եմ առել ափիս մեջՈւ տրորում եմ.Եվ ինձ թվում է, թե ձմեռներն ենԱշխարհի բոլորՓշրվում իմ տաք, փոքրիկ բռի մեջ...Տրորում եմ ես,Եվ հալվում իսկույն, կորչում է ձյունն այդ այրող ափիս մեջ................................................................Այնպե՜ս է սիրտս կարոտել գարնան։