Մենարան Վարդան Հակոբյան

Քայլերս

Վարդան Հակոբյան

Կանաչ ձեռքերի վերընձյուղում ենԻմ քայլերը.Ձեռքերի, որոնք շոյանքով պիտիՊահեն արեւի կանաչությունը։Կանաչ երգերի վերընձյուղում ենԻմ քայերը.Երգերի, որոնք հավիտյան պիտիՊարեն հավերժի տաք ստեղներինԵվ նվագեն մի այրող եղանակ։​Մինչեւ ինձ լռած սուրբ ճշմարտության վերընձյուղումն ենԻմ քայլերը,Եվ, ծնունդն են ոտքերիս, որոնքՀոգնում պարզապեսՈՒ ձանձրանում են լոկ... չքայլելուց։Եվ դրա համար քայլում եմ ես միշտ։Բայց կկարողանա՞մՄի փոքրիկ քայլը դառնալ աշխարհիՀավիտենության ճանապարհներին...