Մենարան Վարդան Հակոբյան

Բաց արեք

Վարդան Հակոբյան

Բա՛ց արեք օրվա պատուհանները,Օ՛դ է հարկավոր, Եվ լույս՝ օդից շատ։Բայց նորից մութ է, խավար է նորից.-Այրո՛ւմ է ցավն ինձ։Այս ի՞նչ կանչեր են իմ հոգուն փարվում,Ցուրտ շամանդա՞ղն է ծովը համբուրում։ Օրը ո՞ւր մնաց։Ինչ-որ կսկիծ է հունցվում երգիս մեջ.-Այրո՛ւմ է ցավն ինձ։Ցավերն այրու՛մ են,Ցավերն այրու՛մ են,Ու պահը՝ հլու հնազանդությամբ,Նոր կրակներ է նվիրաբերումՈւ նոր երազներ քամում ինձանից.Եվ գիտե՞ք, արդյոք, Բանաստեղծները ցավից չե՛ն մեռնում,Բանաստեղծները ծնվու՛մ են ցավից։